«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Պաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պաթոլոգիայի ամբիոնի վարիչ, բ․գ․թ․ Փառանձեմ Խաչատրյանն ընդունվել է Մոլեկուլային Պաթոլոգիայի Մաստեր Դասընթացի Ֆրանսիայի Côte d'Azur համալսարան և արժանացել Պաթոլոգիայի Եվրոպական Միության կրթաթոշակի։
Նա առաջին հայ պաթոլոգոն է, որին հաջողվել է արժանանալ այս կրթաթոշակին։
Պաթոլոգիայի Եվրոպական Միությունը /European Society of Pathology/ առաջին անգամ կազմակերպել է Մոլեկուլային Պաթոլոգիայի Մաստեր ծրագիր, որի նպատակն է Եվրոպայի և որոշ ոչ եվրոպական երկրների պաթոլոգներին տալ հիմնարար կրթություն և գործնական հմտություններ մոլեկուլային և թվային պաթոլոգիայի բնագավառում։
Շնորհավորում ենք մեր գործընկերոջը այս կարևոր ձեռքբերման համար և մաղթում կարիերայի շարունակական աճ։
.png)